05/04/2023 11:29
Ադրբեջանի սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված կանայք դուրս են գրվել. եղել են ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված չորս կանայք դուրս են գրվել։
«Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,- ասվում է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։