05/04/2023 16:09
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: