05/04/2023 13:26
Անիում և Սիսիանում կայացած ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել. վերահաշվարկի որևէ դիմում-բողոք չի եղել. ԿԸՀ նախագահ
Մարտի 26-ին Անի և Սիսիան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ վերահաշվարկի որևէ դիմում-բողոք չի եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Այսօր դատական բողոքարկման ժամկետի վերջին օրն է, մինչև այս պահը դատական բողոքարկում չունենք․ մինչև ժամը 18։00-ն ժամանակ կա։ Դրանից հետո պարզ կլինի՝ բողոքարկումներ կունենա՞նք, թե՞ ոչ», - ասաց Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ քվեարկությունն ընթացել է բնական հունով, բոլոր տեղամասերում քաղաքական ուժերը ունեցել են վստահված անձինք։
Հովակիմյանը վստահեցրեց՝ լուրջ խախտումներ չեն եղել։ Չնախատեսվող վայրերում պաստառներ փակցնելու հետ կապված խնդիր է եղել, որին արագ լուծում է տրվել։