05/04/2023 13:34
Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի․ Պատգամավոր
Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա ընդգծել է․ «Հիմա ամեն անգամ, երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք լավագույն դեպքում տեսնում ենք ռուս խաղաղապահների ներկայությունը: Անհասկանալի է, եթե ազգությամբ հայերին, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում չեն ուղեկցելու ճանաչված հայկական պետության ներկայացուցիչները, եթե այսքան ուռճացված պետական համակարգում չի գտնվելու մեկը, ով նստի մեքենա այդ մարդկանց հետ, գնա Ստեփանակերտ, խնդիր առաջանալու դեպքում կարգավորի հարցերը` էլ հայ ժողովրդի ինչի՞ն են պետք այդ ներկայացուցիչները:
Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի»: