05/04/2023 11:38
Հայաստանը փորձում է առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա. Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանի գլխավորությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը։
Միջոցառման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոն հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։
«Հայաստանը ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»,- նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ այսօր առավել հեռանկարային է, մասնավորապես, արևային պանելների արտահանումը։