06/04/2023 17:33
Ադրբեջանը դժգոհ է իր նկատմամբ Իրանի վարած քաղաքականությունից, իրանցի 4 դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել
Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ «անցանկալի անձ» են հայտարարվել, նրանց պարտավորեցրել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հրավիրվել է արտագործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Որպես հիմնավորում ադրբեջանական կողմը նշել թե նրանց գործունեությունը «հակասում է» դիվանագիտական կարգավիճակին և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային։
Հաղորդագրությունից հետևում է նաև, որ ադրբեջանական կողմը դժգոհ է իրենց նկատմամբ Իրանի վարած քաղաքականությունից։ Արտգործնախարարությունում այս դժգոհությունը ևս փոխանցել են Իրանի դեսպանին։