06/04/2023 20:24
GRECO-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տվյալներ է հրապարակել միջազգային զեկույցից՝ վկայող Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ նրանց արված իրական քայլերի անհամարժեքության մասին։
«Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։
Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:
Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):
Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։
2019 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii
2021 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii
2023 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ - i-iv, vii-ix, xi և xvi
Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։
2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։