06/04/2023 20:09
«Նա վեր կացավ ընթրիքի սեղանից և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց, ջուր վերցնելով՝ սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ»․ Ոտնլվայի արարողությունը Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմում՝ լուսանկարներով
Ապրիլի 6-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:
Այդ օրը եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից:
«Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց:
Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով»:(Հովհ․ 13։4-5)
Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը՝ պատգամ թողնելով բոլորին՝ սիրով ծառայել միմյանց»։
Ոտնլվայի արարողությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմում՝ լուսանկարներով