06/04/2023 18:12
«Կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»․ Ուզբեկստանը խորացնում է ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը
Ուզբեկստանի Սենատը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության մասին երկու համաձայնագրեր։
Ինչպես հաղորդում է Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, օրենքներն ուղարկվել են ստորագրման՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի կողմից։
Համաձայն հաղորդագրության, փաստաթղթերի նպատակն է երկկողմ համագործակցության խորացումը ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինչպես նաև այլ ոլորտներում, որոնք գտնվում են Ուզբեկստանի և Ադրբեջանի շահերի տիրույթում։ Նշվում է նաև, որ այս ամենից բացի, ռազմական ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ընդունումը «կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»։