06/04/2023 12:35
Մտահոգված եմ բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից. Ռուստամ Բադասյան (Տեսանյութ)
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ծանոթ չի Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներին, հետևաբար, չի մեկնաբանի այն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե վերջին շրջանում կուսակցական հարցերով որևէ ձևաչափում ներգրավված չէ և որևէ քննարկման չի մասնակցում։
«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ», - ասաց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք՝ Կասկադում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։
Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։