06/04/2023 21:37
Գնել Սանոսյանը Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետում էր
Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։
Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։
Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան - Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ»,- նշված է հաղորդագրությունում։