06/04/2023 21:48
«Քովիդի գործով» նոր անձինք են ձերբակալվել
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով ձերբակալվել են նոր անձինք: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվածները «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ 1 տասնյակ բժիշկներ են:
Այս տեղեկատվության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից ասել են, որ քրեական վարույթի շրջանակում ապրիլի 6-ին նոր անձինք են ձերբակալվել: Սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն տրամադրել` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։
Քրեական վարույթով կալանավորված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը 2020-2022-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը: