06/04/2023 15:15
Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը․ shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, հայտնել են, որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածներն ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է, նրանց հայտնաբերել է ազգականը։
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։ Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։