06/04/2023 12:28
«Միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի». ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի։
«Մենք պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան Հայաստանում հանրային համերաշխության ու, ընդհանուր առմամբ, վերաբերմունքի իմաստով։
«Կարծում եմ՝ մեծ անելիք ունենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք՝ Կասկադում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։
Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։