06/04/2023 10:07
Արցախում քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ:
Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը: