06/04/2023 09:51
«Հրապարակ». Ձեռնամարտ, քաշքշուկ է եղել ու, չնայած մերոնք ադրբեջանցիներից մի քանի անգամ քիչ են եղել, բայց հաղթել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների և ՀՀ զինվորների միջև։ Տեղի բնակիչներից մեկը պատմեց ձեռնամարտի պատճառը․ ադրբեջանցիները Տեղի արոտավայրերը զավթելուց հետո, երբ սկսել են ամրաշինական աշխատանքներ կատարել և պոստեր դնել՝ վրան տնկելով ադրբեջանական դրոշներ, նույնն արել են նաև հայ դիրքապահները։
Ադրբեջանցիները մեր զինվորներին ասել են, որ չեն ուզում մոտիկից տեսնել ՀՀ դրոշը, և հրամայել են իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու խփել՝ ՀՀ տարածքի խորքում, սակայն մերոնք չեն նահանջել, որի հետևանքով էլ ձեռնամարտ, քաշքշուկ է եղել ու, չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են»։