06/04/2023 14:23
Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Պետրոսյանն ազատվել է Չինաստանում ՀՀ-ի առևտրական կցորդի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին որոշում է ստորագրել Արտաշես Պետրոսյանին Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`
1. Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից», - նշվում է որոշման մեջ։