06/04/2023 12:12
«Խնդիրը լուծված չէ». Նիկոլ Փաշինյանը գոհ չէ արդյունքներից՝ կին պարեկների թիվը քիչ է (Տեսանյութ)
Հայաստանը թևակոխել է Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասաց՝ խնդիր էին դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովեն կանանցով։
«Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։
Առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի ընդունելություն բացառապես կանանց համար։
«Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նախարարներից, մարզպետներից ու, հատկապես, պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդներից աջակցություն խնդրեց այս հարցով։