06/04/2023 11:36
Տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հաստատում է խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունը։
«Համաշախարհային անկայուն ու անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- հավելեց Փաշինյանը։