07/04/2023 22:05
Աղի լուծույթներ՝ նախատեսված քթի լորձաթաղանթի խոնավեցման համար. Ինչպե՞ս պատրաստել տնային պայմաններում
Քթանցքերի լվացումը պարզ հիգիենիկ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս խոնավացնել քթի հատվածների և պարանազային սինուսների լորձաթաղանթը: Կան բազմաթիվ բաղադրատոմսեր և լուծույթներ, որոնք օգտագործվում են քթի լվացման համար: Քթի լորձաթաղանթի խոնավեցմանն համար նախատեսված լուծույթներն ունեն որոշ առանձնահատկություններ, ցուցումներ կամ հակացուցումներ:
Քիթը լվանալու համար սովորաբար օգտագործվում են իզոտոնիկ կամ հիպերտոնիկ լուծույթներ։
Իզոտոնիկ լուծույթը 0,9% նատրիումի քլորիդի լուծույթն է ջրի մեջ։
Հիպերտոնիկ լուծույթը ջրի մեջ սովորական աղի 3,5% լուծույթ է: Կատարված ուսումնասիրությունները էական տարբերություն չեն գտել այս լուծույթների միջև, սակայն ցույց են տվել, որ քթի հատվածների էպիթելի թարթիչները ավելի լավ են կրճատվում հիպերտոնիկ լուծույթից հետո: Հիպերտոնիկ լուծույթը առավել արդյունավետորեն է ազդում նաև սինուսիտի բուժման մեջ։
Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս թեթևակի ալկալացնել լուծույթը սոդայով: Ուսումնասիրությունները ցույց են տվել թույլ ալկալային լուծույթների աննշան առավելությունը չեզոքների համեմատ:
Հակաբակտերիալ նյութեր և հակասնկային նյութեր լուծույթներին ավելացնելու փորձերը ևս էական օգուտներ չեն տվել: Հաշվի առնելով ակնհայտ կամ ապացուցված օգուտի բացակայությունը, մասնագետները խորհուրդ չենք տալիս քթի ողողման մեջ օգտագործել նման հավելումներ:
Քսիլիտոլի օգտագործումը՝ որպես ռնգային լվացման լուծույթի հավելում, նույնպես համարվում է արդյունավետ՝ իր լրացուցիչ առավելությունների համար:
Լուծույթներ պատրաստելուց առաջ անհրաժեշտ է լավ լվալ ձեռքերը և մանրէազերծել սպասքը: Խորհուրդ է տրվում օգտագործել սովորական կերակրի աղ, այլ ոչ թե յոդացված:
Սովորական իզոտոնիկ լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ է՝
991 մլ մաքուր ջուր. Ցանկալի է օգտագործել շշալցված ջուր, իսկ բացակայության դեպքում՝ ծորակի ջուրը եռացնել 20 րոպե։
Սենյակային ջերմաստիճանի հասած ջրին ավելացնել 9 գրամ կերակրի աղ՝ խառնելով այնքան, մինչև աղը լուծվի։
Երբ լուծույթը պատրաստ լինի, այն կարելի է օգտագործել և պահել սառնարանում փակ տարայի մեջ՝ ոչ ավելի, քան 2-3 օր։
Սենյակային ջերմաստիճանում պահվող նորմալ աղի լուծույթում մանրէները հայտնաբերվում են 24 ժամ հետո:
Քթի ողողման լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ է՝
1 լիտր եռացրած շշալցված ջրի մեջ ավելացնել 2-3 թեյի գդալ կերակրի աղ և մեկ թեյի գդալ սոդա։ Հասնել աղերի ամբողջական տարրալուծմանը՝ ստանալով 3% հիպերտոնիկ լուծույթ։
Քթի ոռոգումը հաճախ անվանում են որպես վարակների դեմ պայքարի լրացուցիչ մեթոդ, սակայն դրանց արդյունավետությունը օրեցօր ապացուցվում և դրական է ազդում քթի լորձաթաղանթի հիգիենայի և վարակների դեմ պայքարի գործում։
Անհրաժեշտ է ուշադիր լինել աղի օգտագործման չափաբաժինն ընտրելիս. ստացված լուծույթները՝ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հիպերտոնիկ, չպետք է առաջացնեն այրման կամ այլ տհաճ զգացողություններ։ Ալերգիկ ռեակցիաների և շնչառական խնդիրների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։