07/04/2023 12:33
Դառը փորձ ունենք՝ որտեղ ադրբեջանցին նստում է, շատ դժվար է լինում հանել. այս իշխանությունների դեպքում՝ անհնար է լինում. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողների համար թղթի վրա նկարագրեց, որ «Հայաստանում իշխանություն չկա»։
Նա ցույց տվեց, թե որտեղ են տեղակայվել ադրբեջանցիները և որտեղ են տեղակայվելու ՀՀ սահմանապահները։
«Ադրբեջանցին տեսել է՝ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական տարածքներ, գյուղացիների ունեցվածքը, և այլն։ Սրանից հետո ի՞նչ են բանակցում։ Ուղեղ ունեցող երկրի ղեկավար ունենալու դեպքում նշյալ հատվածներում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ ցավոք սրտի, դառը փորձ ունենք՝ որտեղ ադրբեջանցին նստում է, շատ դժվար է լինում հանել։
«Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,- հավելեց նա։