07/04/2023 19:50
Կարեն Անդրեասյանի վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ․ Ալեքսանդր Ազարյան
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարել է․
«Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կարեն Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին:
Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով:
Պետք է արձանագրել, որ նման վարքագիծն ունի այլևս անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:
Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին՝ անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության»։