07/04/2023 21:10
Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակում կսկսի․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանական է համարել, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկա շաբաթներին հակահարձակում սկսեն։
«Ուկրաինայի շատ բարեկամներ և գործընկերներ երկու նպատակ ունեն․ առաջինը՝ անել իրենց ուժերից եկածը Ուկրաինային օգնելու համար, որպեսզի նա շարունակել տարածքներ վերադարձնել։ Դա իր մեջ ներառում է հակահարձակում, որը, հավանաբար, առաջիկա շաբաթներին կսկսվի։ Երկրորդը՝ Կիևին պետք է աջակցել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժը հզորացնելու համար»,- Funke մեդիա խմբին տված հարցազրույցում ասել է Բլինքենը։