07/04/2023 20:03
Մոսկվայի դատախազությունը կստուգի՝ ֆինանսավորո՞ւմ է արդյոք Մելաձեն Ուկրաինայի բանակին
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի դատախազությանը հանձնարարել է ստուգել երգիչ Վալերի Մելաձեին՝ հավաստիանալու համար, թե ճի՞շտ է արդյոք նրա կողմից Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու մասին տեղեկությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Մոսկվայի դատախազությանը հանձնարարվել է ուսումնասիրել ու ստուգում իրականացնել Վ․Շ․ Մելաձեի նկատմամբ՝ նրա կողմից Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցով»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հստակեցնելով, որ հանձնարարությունը Գլխավոր դատախազության կողմից է իջեցվել։
Նշենք, որ ավելի վաղ «Անվտանգության հարցերով և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Վիտալի Բորոդինը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրանսովին դիմում էր հղել՝ երգչի նկատմամբ ստուգում իրականացնելու խնդրանքով։ Նա նշել էր, որ Մելաձեն բազմիցս քննադատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացումը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ուկրաինացի ազգայնականների կարգախոսն է հնչեցրել։
Մարտի վերջին էլ հայտնի դարձավ, որ Մելաձեի համերգները Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Նովոսիբիրսկում, Բառանուլում, Կեմերովոյում, Դոնի Ռոստովում չեղարկվել են։