07/04/2023 19:35
Միութենական պետության անվտանգության հայեցակարգը շուտով պատրաստ կլինի․ Պեսկով
Մոսկվան և Մինսկը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության անվտանգության հայեցակարգը կպատրաստեն նվազագույն կարճ ժամկետում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն փաստաթուղթը պատրաստ կլինի նվազագույն կարճ ժամկետում»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքների մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ հայեցակարգում արտացոլվելու են Մոսկվայի և Մինսկի միջև փոխգործակցության հիմնարար սկզբունքները՝ երկրների արտաքին սահմաններին լարվածության աճի և Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սանձազերծված պատժամիջոցների և տեղեկատվական պատերազմի ֆոնին։