07/04/2023 18:47
Հայաստանում որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ՌԴ քաղաքացիների թիվն ավելացել է
2022 թվականին ՌԴ քաղաքացիները Հայաստանում ավելի շատ են գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր, քան 2021 թվականին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։
«2021 թվականին որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է 199 ռուսաստանցի։ 2022 թվականին այդ թիվը հասել է 4979-ի»,- հայտնել են ՊԵԿ-ից։
Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները 2022 թվականին ստեղծել են 2894 իրավաբանական կազմակերպություն, ինչը 10 անգամ ավելի է, քան 2021 թվականին, երբ գրանցվել էր 282 կազմակերպություն։
ՏԱՍՍ-ին ՀՀ ՊԵԿ-ի հայտնած տվյալների համաձայն, 2023 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 3 457 իրավաբանական անձ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և 1 021 անհատ ձեռնարկատեր։