07/04/2023 18:09
Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան՝ Մալայզիայում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սերոբ Բեջանյանին Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։