07/04/2023 15:52
Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով
Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում:
Ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: