07/04/2023 14:47
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին, կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խորացմանը:
«Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ», - նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: