07/04/2023 14:13
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն անհրաժեշտություն է. Չավուշօղլու
Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ», - Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է Չավուշօղլուն։