07/04/2023 11:30
Մի շարք ՊՈԱԿ-ներ կհանձնվեն ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի նիստում ընդունված մի շարք որոշումներով ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն մի շարք ՊՈԱԿ-ներ։
Մասնավորապես՝
«Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը
«Հատուկ կացարան» պետական հիմնարկը։