08/04/2023 16:24
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Պատվիրակությունը ապրիլի 12-15-ը մեկնում է ՌԴ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին:
Սանկտ Պետերբուրգ կմենեն նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
ՔՊ-ից ՌԴ կմեկնի նաև Ալեքսեյ Սանդիկովը:
Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի (4 անձի) վճարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Գործուղման հետ կապված գիշերավարձի (8 անձի) վճարումը կատարում է ԱՊՀ ՄԽՎ-ն: