08/04/2023 17:15
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդի հետ
Ապրիլի 7-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր Խաչատուրյանի և անդամներ՝ Քրիս Քեոսյանի ու Լեւոն Պարոնյանի հետ, այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Ազգային Առաջնորդարան եւ հանդիպում ունեցել Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տոնոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ազգային վարչության անդամներ Ջորջ Չորպաճյանը, Գալուստ Հակոբյանը և Սարգիս Թաթիկյանը, հայտնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմը։
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հայությունը՝ ազգ ու հայրենիք, կկարողանան հաղթահարել նաև այս ծանր հանգրվանը, հանուն հայոց բնօրրանի ու հայ ժողովուրդի ապահով կեցության և բնականոն կյանքով ապրելու ու բարգավաճելու ամենանվիրական բաղձանքի իրականացման: