08/04/2023 15:15
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արթիկի բաժին
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սևակ Պ-ն, որը փետրվարի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: