08/04/2023 15:44
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն առայժմ անհնար է. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն անհնար է, քանի դեռ ուկրաինական որոշ տարածքներ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ:
Բլինքենը Մոսկվային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, բայց հիմա այն գործնականում կվավերացնի ուկրաինական շրջանների բռնագրավումը: Այս դեպքում արդար և տևական խաղաղության մասին խոսք լինել չի կարող», - նշել է պետքարտուղարը: