08/04/2023 13:23
Թուրքիան նախատեսում է Ադրբեջանի հետ գազ մատակարարել Եվրոպա
Թուրքիան Ադրբեջանի հետ ակնկալում է գազ մատակարարել եվրոպական երկրներ ընդհանուր ընկերության միջոցով, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Այս համագործակցությունը կսկսվի 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ Մենք գազ կմատակարարենք Եվրոպա, մենք հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առևտրի կենտրոն, դրան աջակցում է նաև Ադրբեջանը»,- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Դոնմեզը: