08/04/2023 10:41
Չորս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու Ադրբեջանի որոշումը Իրանը համարում է ոչ բարիդրացիական քայլ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ շարժվելու կոչ է արել:
Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության «հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ»:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», - ընդգծել է իրանցի դիվանագետը, հայտնում է«Irna» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանն Իրանի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։