08/04/2023 18:36
Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին Հայաստանի 5 խոշոր ջրամբարների լցվածությունը 65-80 տոկոս կկազմի
Թողարկվել է «Հայաստանի Հանրապետության գետերի 2023 թվականի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» տեղեկագիրը։
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-70%-ի սահմաններում։
Սևանա լիճ․ հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2023 թվականի հուլիսի 1-ին 2023 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 21-26սմ-ով (1900.52-1900.57մ սահմաններում), իսկ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.13-1900.18մ սահմաններում, որը 2023 թվականի հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15սմ-ով:
Ջրամբարներ․ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2023 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.
Ախուրյանի ջրամբարում՝ 65-70% (340-368 մլն.մ³),
Արփիլիճ ջրամբարում՝ 65-70% (68.5-73.5 մլն.մ³),
Ապարանի ջրամբարում՝ 45-50% (41.0-45.5 մլն.մ³),
Ազատի ջրամբարում՝ 75-80% (52.5-56.0 մլն.մ³),
Մարմարիկի ջրամբարում՝ 75-80% (18.0-19.2 մլն.մ³):