08/04/2023 10:19
«Փաստ». Թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստի ընկերությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգստոնը երկար ժամանակ թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստ է եղել, որը պարբերաբար ամերիկյան պետական մարմինների ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև հանդիպումներ էր կազմակերպում, առաջ մղում Բաքվի շահերը:
Նույնը վերաբերում է նաև Թուրքիային: Լիվինգստոնի կազմակերպությունը միլիոնավոր դոլարներ է ստանում թուրք-ադրբեջանական տանդեմից՝ Կոնգրեսում, Պետդեպում և Պենտագոնում նրանց շահերը առաջ մղելու համար, և Վաշինգտոնում ուղնուծուծով պրոթուրքական գործչի համբավ ունի: Այս ամենի մեջ առավել ուշագրավն այն է, որ շուրջ մեկ ամիս առաջ այս կազմակերպությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի:
Մեր ձեռ քի տակ հայտնվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, այս կազմակերպության նպատակն է Սեֆիլյանի համար «հարաբերություններ հաստատել ԱՄՆ համապատասխան պաշտոնյաների հետ վարչակազմում, Կոնգրեսում և ուղեղային կենտրոններում և ուսումնասիրել, թե ինչպես կարող է Սեֆիլյանի հայաստանյան կառույցը օգնել ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները և հակադրվել Հայաստանում Ռուսաստանի չարորակ ազդեցությանը»։
Այս ծառայությունների համար մեկ ամսվա դիմաց, ըստ փաստաթղթերի, 5000 դոլար է վճարելու Սեֆիլյանը, սակայն, ըստ անհրաժեշտության, գումարը կարող է ավելանալ»։