08/04/2023 18:21
Ինչպիսին է օդի որակը Երևանում
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մարտի 30-ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ այդմ՝
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 31-ին, ապրիլի 5-ին, Նոր Նորքում՝ մարտի 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ապրիլի 1-ը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ ապրիլի 1-ին և 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։