10/04/2023 16:30
Գնացքի տեխնիկական խափանման պատճառով՝ մետրոպոլիտենն անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության
Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի- երկկողմանի երթևեկության։ Տեղեկությունը հայտնում են Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում․
«Տեղեկացնում ենք, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։
Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի- երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհե իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։