10/04/2023 19:44
Թեստային թրոմբոդինամիկա. Ո՞ր դեպքերում է անհանրաժեշտ հանձնել այս թեստը
Բոլոր հիվանդությունների շարքում աշխարհում առաջին տեղում շարունակում են մնալ արյան մակարդման խնդիրները։
Հեմոստազի համակարգը բարդ համակարգ է, որը բաղկացած է տարբեր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր մակարդակով՝ ապահովելով արյան խտացման և նոսրացման միջև հավասարակշռություն: Ցանկացած անհավասարակշռություն առաջացնում է թրոմբոցի կամ արյունահոսության վտանգ:
Հղիությունը պլանավորելիս և կառավարելիս հեմոստազի համակարգը կարևոր դեր է խաղում:
Սովորաբար հղի կնոջ մակարդումը փոքր-ինչ ավելանում է՝ համեմատած մինչև հղիության վիճակի հետ և սահուն կերպով շարունակում է աճել: Նման ուժեղացումն անհրաժեշտ է ծննդաբերությանը նախապատրաստվելու համար։
Որպեսզի հասկանան հիվանդի մոտ հեմոստազի ռիսկերը, բժիշկները հավաքում են անամնեզ և նշանակում լաբորատոր հետազոտություններ:
Հեմոստազի տարբեր լաբորատորիաները որոշում են 5-ից 20 ցուցանիշ։ Բայց նույնիսկ 20 ցուցանիշների առավել մանրամասն ուսումնասիրության դեպքում հաճախ է պատահում, որ հեմոստազի բոլոր պարամետրերը նորմալ են, և մարդը նորից ու նորից տառապում է անոթներում արյան թրոմբների ձևավորմամբ:
Թրոմբոդինամիկան չի գնահատում ցուցիչների քանակը, այլ գնահատում է միանգամից բոլոր նյութերի փոխազդեցության արդյունքները, որոնք պատասխանատու են արյան նորմալ մակարդման պահպանման համար։
Որոշակի ճշգրտությամբ, կենսամեմբրանի օգնությամբ, նմանակվում է անոթային պատի վնասը, և հիվանդի արյունը, այս վնասված անոթի հետ շփվելով փակում է անոթային արատը։
Սա տեսողական մեթոդ է, երբ բժիշկը համակարգչային ծրագիրը գնահատում է այս գործընթացի շատ նրբերանգներ՝ թրոմբի ձևավորման արագությունը:
Թրոմբոդինամիկա թեստը կիրառվում է՝
սրտաբանության մեջ (նախասրտերի ֆիբրիլացիա, զարկերակային հիպերտոնիա, հակակոագուլանտի ընտրություն),
թերապիա, սրտի ռիթմավարի, արհեստական սրտի փականի առկայություն,
նյարդաբանության մեջ (իշեմիկ ինսուլտներ, երկարատև անշարժություն),
մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ (հղիության վարման, հղիության բարդությունների, բարդ ծննդաբերության, հետծննդյան շրջանի, հորմոնալ փոխարինող թերապիայի վերահսկման ժամանակ),
վիրաբուժության ժամանակ (նախավիրահատական և հետվիրահատական շրջանում, թրոմբոցային բարդությունների ռիսկի գնահատման դեպքում),
խորը երակային թրոմբոզի, սեպտիկ պայմանների, օրթոպեդիկ վիրահատություննեի ժամանակ,
ուռուցքաբանության մեջ և քիմիաթերապևտիկ բուժման, կենտրոնական երակային կաթետերի առկայության դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։