10/04/2023 16:50
Ապրիլի 11-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 10-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: Հայաստանի Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանին կփոխարինի Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանին` Հերիքնազ Տիգրանյանը: