10/04/2023 22:14
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սուրեն Պապիկյանի և պաշտպանության նախարարության
«Անպիտան հրթիռների գործով» կալանքի տակ գտնվող ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և պաշտպանության նախարարության, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գալստյանը պահանջում է, որ դատարանը վերացնի «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը: