10/04/2023 22:21
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. Հայկ Մամիջանյան (168.am)
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բերձորից տեղահանված և Մալիշկայում հաստատված 47-ամյա կինը անձրևանոցը նետել է Վայոց Ձորի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի վրա։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ հարուցված է քրեական վարույթ և կինը ձերբակալվել է։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է` կապ է հաստատել հանրային պաշտպանի հետ. գործն իրենց ուշադրության կենտրոնում է։ Նրա փոխանցմամբ` կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջինս այժմ ազատության մեջ է։