10/04/2023 21:43
Ո՞նց է ստացվում, որ բոլորը գրեցին Ալենի կողմից քաղաքացու վրա թքելու մասին, բայց վարույթ չնախաձեռնվեց, իսկ «Իմնեմնիմի»-ով նախաձեռնվեց․ Իրավապաշտպանը՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելու մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել «Իմնեմնիմնի» պոդքաստով «բռնության հրապարակային կոչ» ենթադրաբար կատարելու համար։
« Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Սամսոնյանը մեղքը բնականաբար չի ընդունել, ցուցմունք էլ չի տվել ։
Հ․ Գ. Էդ ո՞նց է ստացվում, որ ամբողջ երկիրը, ամբողջ մամուլը գրեց Ալենի կողմից քաղաքացու վրա թքելու մասին, բայց վարույթ չնախաձեռնվեց, իսկ «Իմնեմնիմի»-ով նախաձեռնվեց»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։