10/04/2023 21:17
Ոստիկանությունը կանանց հրավիրում է պարեկ աշխատել․ թեկնածուներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները մեղմացրել են
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․
«Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում՝ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց։
Ծառայությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի շրջանակներում վերանայվում են կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերը՝ պահանջներն օբյեկտիվորեն մեղմացնելու տրամաբանությամբ։
Հաշվի առնելով, որ Ներքին գործերի նախարարության կողմից նախատեսվում է Պարեկային ծառայությունում իրականացնել կանանց նպատակային ընդունելություն՝ վերհանված կարիքների բավարարման և խնդիրների լուծման տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցում»։