10/04/2023 15:57
Քննարկվել են վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը։
Օրակարգային հարցերի թվում են եղել գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները, օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանումը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումը:
Քննարկվել են նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին մի քանի այլ հարցերի: