11/04/2023 18:18
Վիրավորվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը․ ԶԼՄ-ներ
Մի քանի ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածում, որ Տեղ համայնքի ուղղությամբ թշնամու ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորվել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Ըստ լրատվամիջոցների հայտնած տեղեկություններին՝ նրան այժմ վիրահատում են։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, ըստ որի ադրբեջանական կողմը վերսկսել է գործողությունները Տեղ գյուղի հատվածում և կիրառում է նաև ականանետեր։