11/04/2023 12:52
Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ մարմնամասեր կտրելու սպառնալիքներ են հնչում. Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ թեկնածուին (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն որակեց: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում՝ ՄԻՊ-ի ընտրության հարցի քննարկման ժամանակ:
«Քննարկում էինք ՄԻՊ թեկնածուի հարցը, որը հենց սկզբից վերածվեց ագրեսիվ հավաքի, քանի որ ՔՊ-ի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին տեղից, թիրախավորում՝ սահմանափակելով ընդդիմության թեկնածուի խոսքի ազատության իրավունքը», - ասաց Թովմասյանը:
Նա դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ ասաց, որ նամակ է հղել նրան ու խնդրել քրեաիրավական գնահատական տալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի արարքներին:
Ըստ Թովմասյանի՝ Անահիտ Մանասյանը, տեսնելով հանձնաժողովի «խայտառակ նիստը», պետք է հրաժարվեր թեկնածությունից ու ասեր «չեմ շարունակի իմ աշխատանքը, քանի դեռ ապահովված չեն նորմալ պայմաններ ՄԻՊ թեկնածուի ընտրության համար»:
«Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտման, սպառնալիքի հնչեցման, տարբեր մարմնամասեր կտրելու սպառնալիքներ, գոնե ձեր ներկայությամբ դեպքերին հասցեական արձագանքեք», - հավելեց Թագուհի Թովմասյանը: